Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Արամ Սարգսյանը չգիտի՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցեն ընտրություններին

Արամ Սարգսյանը չգիտի՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցեն ընտրություններին
12.06.2018 | 21:45

««Ելք» դաշինքը թե՛ խորհրդարանում, թե՛ քաղաքապետարանի ավագանիում աշխատում է համագործակցությամբ՝ առանց որևէ պրոբլեմի։ Մարդկային առումով էլ խնդիրներ չկան։ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նախկինում, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն, և ժամանակը ցույց կտա՝ «Ելք» դաշինքը միասնակա՞ն կգնա, առանձի՞ն, թե՞ կուսակցություն կդառնա։ Բոլոր տարբերակներն էլ քննարկման թեմա են»,-սա եղավ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի պատասխանը լրագրողների այն հարցին, թե իրենք կրկին «Ելք» դաշինքո՞վ, թե՞ առանձին-առանձին կմասնակցեն նախանշվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին:


Սարգսյանը, սակայն, չբացառեց ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու հավանականությունը, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» համաժողովրդական շարժումից հետո բոլորովին այլ կարգավիճակում է։


Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության կարգավիճակին դաշինքի կազմում՝ Սարգսյանը վստահաբար ասաց. «Մենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում չենք եղել աղքատ բարեկամի կարգավիճակում և առաջիկայում էլ, համոզված եմ, նման կարգավիճակում չենք լինի։
Բայց դա բնավ չի նշանակում, որ այն գործունեությունը, որ ունեցել ենք «Ելք» դաշինքում, դա մեզ չի վերաբերում: Եվ ես համարում եմ, որ այն, ինչ ունենք, այդտեղ «Ելք» դաշինքի դերը մեծ է»:


Լրագրողները «Ելք»-ական պատգամավորից հետաքրքրվեցին նաև՝ ինչպես կմեկնաբանի «Ելքի» մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Գորգիսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե «Ելքի» ուժերն առանձին մասնակցեն ընտրություններին, ապա որևէ մեկը հաղթելու շանս չի ունենա: Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ ինքն այդ կարգի կանխագուշակումներ չէր անի:


«Բացի այդ՝ հարց է, թե պարոն Գորիգսյանն ի՞նչ է նկատի ունեցել հաղթել ասելով: Մարդ կա՝ հաղթանակը համարում է 99,9 տոկոս, այդպես են վարվում Նազարբաևը, Լուկաշենկոն, մարդ կա՝ 45 տոկոսը: Եթե ես ինչ-որ լղոզած տեսակետներ եմ ասում, որ բոլորի համար ընկալելի, ընդունելի լինի, դա համարում եմ սխալ: Բոլորի համար ընկալելի ու ընդունելի պիտի լինեն, ասենք, Սերժ Թանկյանը, աստղերը, կինոդերասանները, երգիչները: Իսկ քաղաքական գործիչները պիտի ունենան համախոհների բանակ, համակիրների բանակ և հակադիր բանակ, որի հետ պիտի բանավիճեն: Մեր երկրում ընդունված է եղել, որ հաղթում է միասնականությունը, իսկ միասնականությունը ժողովրդի մեջ է»,- նկատեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ